22/10/2026

EU – Armenia

«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ

Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ» նախագծի նախագծման աշխատանքները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նախ կներկայացվեն էսքիզները՝ քննարկման համար, որից հետո կսկսվեն բուն նախագծման աշխատանքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ նախագիծն անցնում է գործնականացման փուլ։ Նրա տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի հետ ընկերության հիմնադրման շուրջ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։