Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քանի որ վթարի հետևանքով առկա է եղել նաև ավտովառելիքի արտահոսք:
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:


Բաց մի թողեք
Ռուսաստանցիների պահանջարկը Երևանի բնակարանների նկատմամբ կտրուկ աճել է. իրավիճակը համադրելի է 2022 թվականի հետ․ Սանդղակներ
Օտարերկրացին մոպեդով բախվել է «BYD»-ին, ապա «MAN» մակնիշի ավտոբուսին․ կա վիրավոր. Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Կիևյան կամրջի տարածքում