ԱՄՆ-ին անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղներ, Ռուսաստանը բաց կլինի համագործակցության համար, երբ ժամանակը գա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամերիկացիներին հազվագյուտ հողային մետաղներ են պետք, մենք շատ ունենք: Մենք ունենք ռազմավարական ռեսուրսներ զարգացնելու մեր սեփական ծրագրերը: Բայց այստեղ համագործակցության բավականին լայն հեռանկարներ են բացվում: Նախագահն այս մասին խոսել է երեկ հանդիպման ժամանակ, մասնավորապես հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ կան հեռանկարներ, կան հնարավորություններ, երբ գա քաղաքական կամքի դրսևորման պահը, «մենք բաց կլինենք դրա համար»։
Պեսկովը պատասխանել է «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք Մոսկվան ունի՞ որևէ նախնական պայման, որը պետք է կատարի ԱՄՆ-ը հազվագյուտ մետաղների վերաբերյալ համագործակցություն սկսելու համար։

Բաց մի թողեք
Թուրքիայի նախընտրական աջակցությունը՝ Փաշինյանին․ Անկարայում ողջունել են նրա հայտարարությունը
Հայաստանում ադրբեջանցիների «վերաբնակեցման» թեման ու համընդհանուր ստերը
Կիսախելագար Թրամփն ու Թրամփին խափված խեղճ Հայաստանը