Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Գրիգորյանը տեսանյութ է տարածել և դիմել ՔՊ-ական Սարիկ Մինասյանին․
«Սարիկ Մինասյան, ինչո՞ւ են ձմռանը կտրում առողջ ծառը, սա՞ է ձեր որդեգրած քաղաքականությունը»։
Ի պատասխան լրատվամիջոցներում տարածված տեսանյութի, Գյումրիի համայնքապետարանից հայտնում ենք.
Գյումրու Տերյան 94 շենքի բակի ՏԵ 175 ենթակայանի հարևանությամբ գտնվող բարդին հատվել է՝ հաշվի առնելով ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղից ստացված գրությունն ու համայնքապետարանի համապատասխան մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:
Ըստ ենթակայանից ստացված գրության, բարդու արմատները մխրճված են եղել ենթակայանը սնուցող մալուխների մեջ, նաև խոչընդոտել են ենթակայանի շահագործման աշխատանքներին: Սա փաստել է նաև տարածքում կատարված ուսումնասիրությունը:
Ելնելով ռիսկայնությունից և անվտանգության նկատառումներից, ծառը հատելու որոշում է կայացվել:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցներին տաք, ձմեռային հագուստ նվիրելու շահարկումներին ու այն ամենատարբեր գործընթացներով պայմանավորելուն:
«Պարզ է չէ՞, որ վաղ լուսաբացից մինչ ուշ երեկո ձմռան ցրտին փողոցում աշխատող մարդիկ պարտադիր պետք է կրեն տաք հագուստ:
Սա այն տարրական կարիքն է, որը պետք է բավարարված լիներ վաղուց, ինչը չէր արվել:
Գյումրիում ապրող մեր համաքաղաքացիներն այս կարճ ժամանակամիջոցում հասցրել են տեսնել իրական աշխատանքն ու այն համեմատել տարիների անգործության և անպատասխանատվության հետ:
Իսկ այն մարդիկ, ովքեր իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններ են հեղինակում, ի վերջո ինչպիսի ցանկություն ու ձգտում ունեն: Ունենալ իրականում աշխատող, նկատելի արդյունք գեներացնող, ձեր խնդիրներին առանց ուշացումների արձագանքող, կարճ ժամանակամիջոցում բազմաթիվ հարցեր լուծող համայնքի ղեկավար, թե՞ ունենալ ոչինչ չանող, ձեզ համայնքապետարանի նախասրահից վերև բարձրանալու թույտվություն չտվող, աշխատասենյակում խոստումներ տվող և աշխատանքային ժամից հետո դրանք շատ արագ մոռացող, ինչպես սեփական, այնպես էլ այլ շահեր սպասարկող, կամ էլ համայնքի կառավարումից ինքնակամ հեռացող, անհետք կորող անպատասխանատու անձ»,- գրել է Հարությունյանը:
Տեսանյութն՝ այստեղ
Բաց մի թողեք
Ադրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցները․ Լուսանկարներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն ագրեսիվ հռետորաբանությամբ ու կեղծ շահարկումներով պատասխանել է Արարատ Միրզոյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն «նեղվել» է Միրզոյանի՝ գերիներին ազատ արձակելու մասին խոսքերից և յուրովի մեկնաբանել դրանք