«Իրանը ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու պատրաստ է օգնել»,- Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: Իրանն առաջին անգամ չէ, իհարկե, որ հայտնում է հայ-ադրբեջանական խաղաղությամբ իր շահագրգռությունն ու օգնելու պատրաստակամությունը, սակայն Լավրովի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ընթացքում այդ արձանագրումը, բնականաբար, գրավում է առավել ուշադրություն:
Համենայն դեպս, հարց է առաջացնում, թե արդյո՞ք քննարկվել է Իրանի որևէ դերակատարում: Այն, որ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը և հնարավոր հեռանկարները, անշուշտ, վեր է կասկածից:
Տվյալ պարագայում հարցն այն է, թե արդյոք այդ քննարկումը ենթադրել է որևէ կոնկրետ գործողության դիտարկում, այդ թվում՝ Իրանի մասնակցությամբ կամ դերակատարումով: Թե՞ խոսքն այն մասին է, որ Իրանից ակնկալվում է «ճկունություն» ճանապարհների ապաշրջափակման օրակարգի առնչությամբ:
Լավրովը Թեհրան է մեկնել Անկարայից, ուր փետրվարի 24-ին բանակցել է արտգործնախարար Ֆիդանի և նախագահ Էրդողանի հետ: Ֆիդանի հետ համատեղ ասուլիսից հետո Լավրովը հայտնել էր, որ քննարկել են ռեգիոնալ հարցերի շրջանակը, հատկապես ուշադրության են արժանացրել կապուղիների ապաշրջափակումը:
Թե հատկապես ինչ շեշտադրումով կամ ինչ դիտանկյունով, Լավրովը չի մանրամասնել: Մանրամասները, իհարկե, նա ներկայացրած կլինի Թեհրանում: Երբ Իրանը հայտարարում է, որ պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական խաղաղությանը, դա, իհարկե, հնչում է բազմիմաստ:
Մի կողմից այդ հայտարարությունը կարող է մեկնաբանվել, որ Թեհրանը պատրաստ է ճկունություն ցուցաբերել առանցքային՝ ճանապարհների ապաշրջափակման հարցում, մյուս կողմից, սակայն Իրանի հայտարարությունը կարող է նշանակել, որ Թեհրանն ունի իր մոտեցումները և պատրաստ է դրանց գործադրմամբ ապահովել խաղաղ գործընթացի առաջխաղացում, միաժամանակ չնահանջելով իր «կարմիր գծերից»:
Տվյալ պարագայում էական կլինի այն, թե Մոսկվան և Անկարան՝ միասին կամ առանձին-առանձին, կօժանդակեն Իրանի այդ պատրաստակամությանը, թե՞ ոչ:
Ի վերջո, Իրանը ավելի շատ կամ շուտ Հայաստանին կաջակցի, թե կկատարի Լավրովի պահանջները ․․․

Բաց մի թողեք
ԵՄ առաջնորդները պահանջում են ֆոն դեր Լեյենի գործիքները Չինաստանի դեմ
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի
ԵՄ-ն ողջունում է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը՝ «թանկարժեք պատերազմի» ավարտի վերաբերյալ