Նիկոլ Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» թեման թեւակոխել է «գործնական փուլ»։ Երեկ նա առաջարկեց 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու:
«Հրապարակ» գրում է․ Իսկ եթե 70 հոգանոց եւ ավելի մեծ խմբեր ձեւավորվեն, ինքն անձամբ կայցելի եւ դասախոսություն կկարդա։ Բայց նախագիծ կոչվածը որեւէ պաշտոնական իրավական փաստաթղթի՝ բանաձեւի, որոշման, օրենքի տեսք չունի, ընդամենը խառնիճաղանճ մտքերի շարադրանք է` Սահմանադրության քննարկումների համար հող նախապատրաստող:
ՔՊ-ից չեն թաքցնում, որ նոր սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրին հղումը, եւ Փաշինյանն այն կարող է փոխարինել իր գրած այս՝ «Իրական Հայաստանի նախագծով»։
Մասնավոր զրույցներում ՔՊ-ականներից մեկը մեզ պատմեց, որ թեպետ Փաշինյանի այդ մտասեւեռումները չեն խրախուսվել ՔՊ-ում, սակայն սա չի խանգարելու, որ նա կյանքի կոչի իր ցանկությունները` անգամ թիմում գեթ մեկ աջակից չունենալով։






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար