Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է փոխնախագահ Բադրա Գունբան:
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։
«Ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը, իսկ նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41,54 տոկոս քվե»,- ասել է նա։
Մարշանդը մանրամասնել է, որ Գունբայի օգտին քվեարկել է 54 հազար 954, իսկ Արձինբայի օգտին՝ 41 հազար 708 ընտրող։
«Այսպիսով, Բադրա Գունբան կրկնակի ընտրություններում ստացել է ամենամեծ թվով ձայները և ընտրվել Աբխազիայի նախագահ»,- ասել է նա։
Նրա խոսքով, ընտրացուցակներում ընդգրկվել է 143 հազար 651 մարդ, իսկ կրկնակի ընտրություններին մասնակցությունը կազմել է 70 տոկոս։ Ընդհանուր առմամբ, քվեարկել է 100412 ընտրող։ Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել 2065 մարդ։
Մարշանդն ասել է, որ անվավեր է ճանաչվել 1687 քվեաթերթիկ:
ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ մարտի 1-ին քվեարկած ընտրողների թիվը գրեթե 1000 մարդով գերազանցել է ընտրությունների առաջին փուլին մասնակցածների թվին։
Փետրվարի 15-ին առաջին փուլում քվեարկել է ընդամենը 98 հազար 790 ընտրող, այդ ժամանակ Գունբան ստացել է 46,38 տոկոս, իսկ Արձինբան՝ 36,92 տոկոս ձայն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի ընտրությունների մասին օրենքով սահմանված՝ քվեարկությունից հետո եռօրյա ժամկետում կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։
Բաց մի թողեք
Ուկրաինան մասնակի հրադադար կառաջարկի
Ասադի կողմնակիցները հարձակվել են Դամասկոսի վրա
Ռումինիայի ԿԸՀ-ն հրաժարվել է նախագահի՝ առաջին փուլում հաղթած թեկնածուին գրանցել