Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 24-ի որոշմամբ Արտաշես Մխիթարյանը 2025 թվականի փետրվարի 28-ից ազատվել է «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
Աշխատանքային վերջին օր համարվել է 2025 թվականի փետրվարի 27-ը:
Տիգրան Ավինյանի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Գրիգոր Սուրենի Խաչատրյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել է մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:


Բաց մի թողեք
Ձեռքեր, ոտքեր և նույնիսկ քիթ. Բարդեմը իր հետքն է թողնում Հոլիվուդում և հարգանքի տուրք է մատուցում իր ընտանիքի ժառանգությանը. Լուսանկար
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. Լուսանկար
Կյանքից անժամանակ հեռացել է Արայիկ Խաչատրյանը. Լուսանկար