Մարտի 26-ին` ժամը 00:16-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող տներից մեկի (մոտ 150 քմ) տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։57-ին, մարվել՝ 02։16-ին: Այրվել է տանիքի մոտ 70 քմ հատվածը։


Բաց մի թողեք
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար
Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար