ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի պայմանները՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ Մոսկվան հայտարարություն էր տարածել Վաշինգտոնի հետ փորձագիտական խորհրդակցություններից հետո։
Նշվել է, որ Միացյալ Նահանգները կօգնի վերականգնել ռուսական գյուղատնտեսական և պարարտանյութերի արտահանման հասանելիությունը համաշխարհային շուկա, նվազեցնել ծովային ապահովագրության արժեքը և ընդլայնել մուտքը դեպի նավահանգիստներ և վճարային համակարգեր՝ գործարքներ իրականացնելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկության մեջ, սակայն չի բացառել, որ Մոսկվան կարող է հետաձգել խաղաղ համաձայնագրի կնքումը։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց միգուցե նրանք ժամանակ են ձգում»,- ասել է Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում։
«Վստահ չեմ: Բայց ոչ, ես կարծում եմ, որ Ռուսաստանը կցանկանար, որ սա ավարտվեր, և ես կարծում եմ, որ Զելենսկին կցանկանար, որ սա ավարտվեր այս փուլում»:

Բաց մի թողեք
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին