Այս պահին, երբ Գյումրիի եւ Փարաքարի քարոզարշավի վերջին ակորդներն են հնչում, մեր տիտղոսակիր ընդդիմությունը Ծաղկաձորում` իշխանությունների հետ արտագնա նիստի է մասնակցում:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը որոշել է արտագնա նիստ անել` Ծաղկաձորում, բնության գրկում` հաճելին օգտակարի հետ զուգակցելով:
Լուսանկարներից տեսանք, որ արտագնա նիստին մասնակցում են Արծվիկ Մինասյանը, Գառնիկ Դանիելյանը, Արմենուհի Կյուրեղյանը:
Հանձնաժողովի օրակարգում քննարկվող հարցերից մեկն էլ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ձեւավորելու հարցն է:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելու հարցը մեծ աղմուկ բարձրացրեց եւ թերեւս դա է պատճառը, որ խորհրդարանը քննարկում է էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու հարցը, որի աշխատանքներին պատրաստվում է մասնակցել նաեւ ընդդիմությունը:







Բաց մի թողեք
Հրապարակում միջոցառման ընթացքում արձանագրվել են երեխաների և ծնողների միմյանցից առանձնացման դեպքեր, պայուսակներ
Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes USA-ի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում. Լուսանկար
22-ամյա վարորդը մահվան ելքով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին․ Լուսանկար