Վաղը Գյումրիում և Փարաքարում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Այսօր լռության օր է, այսինքն, քաղաքական ուժերը քարոզչություն չեն անի, գյումրեցիներն ու փարաքարցիներն էլ «գլուխները խաղաղ» կմտածեն վաղվա իրենց ընտրության մասին:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ցանկացած ընտրության ժամանակ կարևոր խնդիր ունեն լուծելու դիտորդները՝ հետևելու նախընտրական ու ընտրական գործընթացներին, արձանագրել խախտումները, հնարավորության դեպքում կանխել դրանք, ներկայացնել եզրակացություններ:
Օրեր առաջ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում էր կայացրել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ միասին:
Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում քվեարկության ընթացքին հետևելու մասին հայտարարեց նաև Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը: Նշենք, որ խոսքը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին է:
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով մասնակցելու ընդամենը… հինգ հայտ է ներկայացվել՝ «ՀայաՔվեն», «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Ականատես» դիտորդական առաքելությունը, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն:
Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք հաճախակի են անդրադառնում ընտրական գործընթացներին, այս կամ այն կերպ առնչվում են ընտրություններին, ընտրական և այլ իրավունքներին, սակայն հայտ չեն ներկայացրել: Օրինակ՝ թվում է՝ այս առումով պետք է ակտիվ լիներ նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հիմնադրամը, առավել ևս, որ նա քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում: Սակայն նա բավարարվել էր իրավապահների՝ նախօրեին Գյումրիում կազմակերպած շոուին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադառնալով:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար