Հրազդանում 40-ամյա հրուշակագործ Սյուզաննա Պ-ն մահացած է հայտնաբերվել։
Լուրի հրապարակումից հետո համացանցը ողողվեց տարատեսակ լուրերով ու վարկածներով, որոնք պարունակում էին խիստ նեղ անձնական տարրեր և շատ հակասական էին, երբեմն անգամ կենցաղային խոսակցությունների մակարդակով։
Իհարկե, այդ վարկածները մենք կրկին չենք շրջանառի՝ հարգելով մահացածի անձնական կյանքը և հաշվի առնելով, որ նա երեխաներ ունի, ընտանիքի անդամներ, որոնք շարունակելու են ապրել այս հասարակությունում։
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հիշեցնենք պաշտոնական արձագանքը դեպքին, ըստ որի՝ 40-ամյա կնոջ մահվան դեպքով նախաձեռնված է վարույթ ՔՕ֊ի 162֊րդ հոդվածի 1-ին մասով։
Նշված հոդվածը վերաբերում է անձին ինքնասպանության հասցնելուն։ Առաջին մասում, մասնավորապես, նշված է․
«Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»։
Բաց մի թողեք
Իրանի նախագահի խոսքում ստորգետնյա խութեր, այնուամենայնիվ կան, ահա դրանք
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ
Ֆիշինգային խաբեության նոր մեթոդ List.am-ում. Լուսանկարներ