Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները, հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը։
Ալիեւը նշել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։
«Եթե պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումներն անվավեր կհամարվեն։ Մենք զրկված ենք քվեարկելու իրավունքից»,- ընդգծել է Իլհամ Ալիեւը ։
2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժել էր վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Բանաձեւին կողմ էր քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ չորս պատգամավոր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքը երկիր սահմանափակվել է։
Բաց մի թողեք
Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է
Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը
Արաքսի միջանցքի նախագծի շուրջ կան անհիմն ենթադրություններ․ Ալիև