Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի՝ վերջին օրերին կազմակերպած բողոքի ակցիաներին ու այդ ակցիաների թեմայով հնչող հայտարարություններին:
«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Ատելության խոսքը, ինքնին, դատապարտելի է:
Դատապարտելի է, առանց ԲԱՅՑ-երի, արցախցիների հանդեպ ատելության և թշնամանքի խոսքը:
Առավել դատապարտելի է, երբ դա արվում է հայ ժողովրդի մի հատված հանդեպ, որը կորցրել է տուն-տեղը:
Էլ ավելի դատապարտելի է, երբ իշխանությունները ոչ միայն անտարբեր են, այլ նրանց շրջապատն է նաև մաս կազմում այդ ատելության խոսքի տարածմանը:
Զազրելի և դատապարտելի է նաև, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք և հավաքականություն՝ ընդդեմ Նիկոլի ու նրա իշխանության:
Փաշինյանին հեռացնելու այլ ճանապարհներ փնտրեք…
Այստեղ ուզում եմ մի պատմություն հիշեցնել՝ կրկին արդարացնելու որևէ փորձ չանելու միտումով:
1998 թվականին, երբ Վազգենը, Քոչարյանն ու Սերժը իրենց նազիր-վեզիրներով Հայաստանում իրականացներցին հանցավոր, հակապետական հեղաշրջում՝ զավթելով իշխանությունը, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նախազգուշացրեց, որ չի կարելի թույլ տալ Քոչարյանի առաջադրումն ու նախագահ դառնալը:
Մանուկյանը բացատրում էր, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում մարդկանց կյանքը շարունակելու է դժվար մնալ և մարդիկ իրենց դժվարությունները բացատրելու են նրանով, որ Հայաստանում «ղարաբաղցիների իշխանություն» է…
Հետագայում «ղարաբաղցիների իշխանությունը» վերածվեց «ղարաբաղյան կլանի»՝ դառնալով ներքաղաքական խոսույթի և քննարկումների անքակտելի մաս»:
Բաց մի թողեք
Էս ամեն ինչը ձեր ճակատի խարանն է տիկնա՛յք․ Նահապետյան
Հայաստանը կարող է ստանալ անվտանգության հստակ երաշխիքներ թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից և հասնել իրական խաղաղության, ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են
«Անխոչընդոտ ճանապարհի» մասին դիտարկումներ․ Բաբայան