18/04/2025

Ով է ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացող Արտյոմ Մեհրաբյանը․ Լուսանկար

Վիլեն Գաբիրելյանի մանդատից հրաժարվելու եւ ցուցակով անցնող հաջորդ ՔՊ-ականին մանդատ հանձնելու հարցով այսօր ԿԸՀ-ն` ժամը 17:00-ին նիստ է նշանակել: 

Գաբրիելյանի մանդատը պետք է բաժին հասներ ՔՊ ցուցակի 100-րդ համարին` Արշակ Օրդուխանյանին: Սակայն պարզվեց` նա հրաժարվել է մանդատից եւ հերթը 101-րդ համարինն է` Արտյոմ Մեհրաբյանինը:

Ա. Մեհրաբյանը ժամանակին եղել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրեն, հիմա ԲՏԱ կազմում գտնվող Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահն է: Կոմիտե, որը ոչնչով չի զբաղվել այս տարիներին, ոչինչ չի արել` միայն բյուջեից մեծ գումարներ է ստացել: Համացանցում` բացի նորմատիվ ակտերից, այս Կոմիտեի մասին որեւէ այլ տեղեկատվություն չկա:

Արտյոմ Մեհրաբյանը ժամանակին հայտնի քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին է։ Ղուկաս Մեհրաբյանը 2000-ականներին հետընտրական փուլում ընտրակեղծիքներ հաշվարկելու թվային տեխնոլոգիաներ էր մշակել եւ կարողանում էր այդ հաշվարկներով ասել, թե որ ընտրատեղամասում ինչքան են կազմել կեղծիքները:

Արտյոմ Մեհրաբյանն, ըստ ամենայնի, կանդամակցի ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովին:

Ով է մանդատ ստացող նոր պատգամավորը

Translate »