Ադրբեջանը կրկին մեղադրել է Հայաստանին Տավուշի ուղղությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու մեջ։
Մասնավորապես, այդ երկրի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր ապրիլի 9-ին, ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներով կրակ են բացել Թովուզի շրջանի Մուսյուսքենդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:
Նշվում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են ադեկվատ պատասխան միջոցառումներ: Տավուշի մարզի բնակիչն ասաց, որ ապրիլի 6-ից սկսված կրակոցներն առ այսօր չեն դադարել։ Կրակում են ամեն օր։
«Կրակոցներ նախկինում էլ եղել են, եթե չասենք ամենօրյա ռեժիմով էին կրակում, ապա դրանք լինում էին հաճախակի։ Ճիշտն ասած, 44-օրյա պատերազմից հետո դադարել էին կրակել։ Անցած տարի մայիսին, երբ ասացին սահմանազատում է լինելու, այդ ժամանակահատվածում ընդհանրապես ոչ մի կրակոց չի եղել։
Բայց արդեն 4-րդ օրն է, սովորական բնույթ է կրում։ Կրակելը մի կողմ, բայց որ մեզ են մեղադրում՝ սա արդեն մտածելու տեղիք է տալիս»,- ասաց Պառավաքար գյուղի բնակիչը` նշելով, որ ադրբեջանցիները հիմնականում կրակում են «Մեհրաբ» անունով հայտնի դիրքի ուղղությամբ, իսկ կրակոցների ձայները լսելի են հարակից բնակավայրերում։
«Նույնիսկ Այգեհովիտ գյուղում են լսել։ Հետաքրքիր ա, որ նույն երեկոյան կամ ուշ գիշերային ժամերին կրակում են նաև մյուս մարզերի դիրքերի ուղղությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:
Սյունիքի մարզից նշեցին, որ թշնամին ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս կրակել է, լսվել են Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում։
«Նույն վիճակն է։ Կրակում են երեկոյան ժամը 10-ից հետո, գիշերվա մեջ մի քանի անգամ։ Դրանք արդեն սովորական են դարձել»,- ասաց Խնածախի բնակիչը` հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմի մեղադրանքները հետագայում չեն վերածվի տեղային մարտերի։
Բաց մի թողեք
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Խոզնավարը գնդակոծելու մասին հայկական կողմի հաղորդագրությանը
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. Լուսանկարներ