17/04/2025

Սարգսյանը փորձում է Քոչարյանի հետ բանավեճում միավորներ հավաքել․ թող իրեն հայելու մեջ նայի․ Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախօրեին ՀՀԿ-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքներին:

«Կարծում եմ՝ որոշել է միավորներ հավաքել Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճում: Գիտե՞ք ինչ. ինքը երբ մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է:

Ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին հաջորդ ընտրություններին իր դեմքով արդեն հանդես գալ, մասնակցել բանավեճի Հանրային հեռուստատեսությամբ, որը նախատեսված է օրենքով քարոզարշավ անցկացնել:

Ինչ վերաբերում է այդ բառերին՝ «կապիտուլյանտ» և այլն, դրանք մերժվածի խոսքեր են: Նախ՝ ինքը հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է, երկրորդ՝ «կապիտուլյանտն» էլ է ինքը:

ՀՀ շահի մասին խոսելով՝ իր մերձավոր շրջապատի, իր փեսաների բարեկեցությունն է ավելացել, ոչ թե բանակի, որ ինքը 80-ականների զենքերով էր զինվում, բայց իրենք շրջում էին 2007 թվականի ջիպերով ու ապրում էին դղյակներում: Ամոթ է,- ասել է Սիմոնյանը՝ Սարգսյանին խորհուրդ տալով նայել հայելու մեջ ու ամաչել իր անցած ճանապարհից:

Հարցին՝ ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ինքը և իր գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, բոլոր հնարավորություններով աջակցելու են ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության, Սիմոնյանն ասաց. «Չգիտեմ, ինչին ուզում է, թող միանա»:

Translate »