Ամերիկյան իշխանությունները սպառնում են Meta ընկերությանը, որ կստիպեն վաճառել Facebook եւ Instagram սոցկայքերը՝ ամերիկյան հակամոնոպոլիստական օրենսդրությունը խախտելու համար։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, ԱՄՆ Դաշնային Առեւտրային հանձնաժողովը (FTC) այս առնչությամբ արդեն հայց է ներկայացրել դատարան եւ Մարկ Ցուկերբերգը դատական նիստերից մեկի ժամանակ պատասխանել է դատարանի հարցերին։ Առեւտրի Դաշնային հանձնաժողովը կարծում է, որ Instagram եւ Facebook սոցկայքերը միմյանց մրցակից են եղել այնքան ժամանակ, քանի դեռ Ցուկերբերգի ընկերությունը չի գնել դրանք։
Ցուկերբերգը մերժել է մեղադրանքները։ Պարբերականը գրում է, որ եթե դատարանը որոշի հարկադրել վաճառել Instagram-ը, ապա Ցուկերբերգի ընկերության համար դժվար ժամանակներ կսկսվեն, քանի որ ակնկալվում է, որ 25 թվականին այն գովազդային իր հարթակների միջոցով կարող է բերել 37 միլիարդ դոլարի եկամուտ։

Բաց մի թողեք
Ինչ է առաջարկել Թրամփը Պուտինին եւ Զելենսկուն
Գերմանիայի արևելքում ընտրատեղամասերի բացման հետ մեկտեղ ծայրահեղ աջակողմյան AfD-ն առաջատար դիրք է գրավում
Ալեն Սիմոնյանն ու Անելիա Գուբրյանը պսակադրող քահանան ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավին