Մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ն կորոշի, թե արդյոք հնարավո՞ր է զինադադար Ուկրաինայում։
Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։
«Եթե մոտ օրերի ընթացքում Ուկրաինայում պատերազմին վերջ տալու մեր ջանքերը ձախողվեն, մենք նախագահ Թրամփին կտեղեկացնենք, որ բանակցություններն այլևս տարբերակ չեն»,- ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել լուծելու ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմն էլ լրջորեն վերաբերեն խաղաղությանը. «Հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կկենտրոնանա այլ առաջնահերթությունների վրա»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ բացահայտ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։
Ռուբիոն հավելել է, որ «ԵՄ երկրները պետք է ներգրավվեն Ուկրաինայի կարգավորման գործընթացում, որպեսզի եվրոպական պատժամիջոցների վերացումը դառնա համաձայնագրի մաս»։
Բաց մի թողեք
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. Աղյուսակ
Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից
Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի