19/04/2025

Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր. Լուսանկար

Սյունիք կատարած այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության (EUMA ) հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից:

«Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում իրենց մանդատը և վստահություն հաղորդում սահմանին մոտ համայնքներին։ Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել և աշխատել խաղաղ պայմաններում»,- ասել է դեսպանը։

Translate »