Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Զատկի կիրակի օրը կարճ ժամանակով երևացել է Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում՝ դիմելով հավատացյալներին «Urbi et Orbi» (քաղաքին և աշխարհին ուղղված ) ուղերձով:
Ի թիվս այլնի, պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար:
Նա հիշատակել է Հարավային Կովկասը, որտեղ երկարամյա լարվածությունը հրատապ հաշտեցում, իսկ տարածաշրջանը՝ ապաքինում է պահանջում, հաղորդում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Ֆրանցիսկոս պապն իր ելույթի ընթացքում հիշատակել է նաև Գազայի հատվածի, Սիրիայի, Լիբանանի քրիստոնեական համայնքների մասին, անդրադարձել Ուկրաինայի պատերազմին և Աֆրիկայի տարածքում եղած հակամարտություններին։
Բաց մի թողեք
Մեկ էլ՝ ձեր «ֆյուրերին» ասեք, որ կանանց ողջունելիս մանդարին ծախողի գլխարկը հանելը պարտադիր է. Մանուկյան
Բորենիներն ախպերացան նորից. Ռուսաստանը զենքի նոր քանակ է ուղարկում Ադրբեջան
Նիկոլը բանտարկում է հայ արքեպիսկոպոսներին և մեկնում Վատիկան` մասնակցելու հայ արքեպիսկոպոսի սրբադասման արարողությանը