Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «դաբրո» են տվել այդ նախագծին: Այսինքն՝ առաջիկայում բունտ է հասունանալու, քանի որ տեսչական մարմինների միավորմամբ շատ աշխատակիցներ են կրճատվելու, ու ընդամենը մի փոքր տեսչական կոմիտե է ստեղծվելու:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամենի հետեւում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն է կանգնած, որի կարծիքով՝ տեսչություններ ունենալը անիմաստ է, ու պետք է փակել տեսչական մարմինները:
Այսինքն, տարիներ շարունակ իշխանությունները հայտարարել են, թե անկախ կառույցներ ունեն, որոնք վերահսկում են տարբեր գերատեսչություններ, հիմա ստացվում է՝ դա անիմաստ գործ է եղել, չհաշված, որ այդքան քաղաքացիներ մնալու են առանց աշխատանքի:
Մեր տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին կլուծարեն տեսչությունները, ու կոմիտեն զրոյից կգործարկեն: Թե առաջիկայում ինչ իրավիճակ կստեղծվի այդ կառույցներում, ցույց կտա ժամանակը»։






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար