04/06/2025

ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից

Վերջին շաբաթներին ՔՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել, պատմությունն են մեկնաբանում` իրենց գրագիտության մակարդակով, ՀՅԴ-ին մեղադրում առաջին հանրապետության կորստի, ցեղասպանությունն ուրանալու եւ այլ մեղքերի մեջ։

«Հրապարակը» գրում է․ Օրեր շարունակ ընթացող արշավի կուլմինացիային ականատես եղանք երեկ՝ ԱԺ-ում․ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ հեգնախառն տոնով սադրեց ընդդիմադիրներին՝ նկատողություն անելով խոսելու համար: Ասաց, թե հասկանում է, որ իրար մեջ վեճ ունեն, եւ հորդորեց լռել։

ՀՅԴ-ականներն արձագանքեցին տեղից, սկսվեց լեզվակռիվ, որից հանկարծ տաքացավ Փաշինյանի քավորի եղբայրը` Վահե Ղալումյանը, տեղից թռավ եւ հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու սկսվեց քաշքշուկ։

Ի դեպ, կռվի ժամանակ, ասում են՝ Արթուր Հովհաննիսյանն անամոթաբար սեռական հայհոյանքներ է հնչեցրել կանանց ներկայությամբ։ ՀՅԴ-ում կարծում են, որ իրենց դեմ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից:

Երկու երկրում էլ ՀՅԴ-ն համարում են ռեւանշիստական ուժ եւ Հայ դատի հիմնական ջատագով, որին երազում են լռեցնել։