21/05/2025

Ադրբեջանցին առաջարկում է զորք մտցնել Հայաստան՝ Փաշինյանին աջակցելու համար

Հարեւան երկրներում արդեն վտանգ են նկատել, որ իրենց պահանջները հլու-հնազանդ կատարող Նիկոլ Փաշինյանի աթոռը երերում է եւ անգամ առաջարկներ են հնչում` միջամտել եւ պահել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում:

Ադրբեջանցի վերլուծաբան Ալի Հաջիզադեն գրում է. «Եթե հարևան երկրի ավերիչ ուժերը, որոնց աջակցում և սնում են նախկին իշխանությունները, փորձեն ուժով տապալել իշխանությունը, դա կարող է այդ երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի անդունդը: Քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանը աջակցելու համար»։