17/10/2025

Արևմուտքից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են կարկուտ, քամու ուժգնացում և անձրև, որոշ վայրերում՝ հորդառատ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 27-ին՝ կեսօրից հետո, 28-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Երևանում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Մարզերում մայիսի 27-ին՝ կեսօրից հետո, 28-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում, 31-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 1-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 27-ի ցերեկը, 28-30-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: