Կապանում ջրի խնդիր կա․ Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները ասացին, որ Շինարարներ թաղամասի շուրջ 10 բազմաբնակարան շենքերում, մի քանի օր է, ջուր չկա:
«Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգահեռ՝ «Վիոլիա ջուր» ընկերությունը ժամանակ առ ժամանակ ջրանջատումներով է բնակիչներին ջուր տրամադրում։ Երեկոյան մի քանի ժամով ունենում ենք, առավոտյան անջատում են։ Օրեր կան, որ ընդհանրապես ջուր չենք ունենում։ Ընկերությունից ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Ասում են՝ «պլանավորված ջրանջատում չունենք»։ Իսկ մենք փաստացի ջուր չունենք։ Պատասխանատուի հետ գնացել ենք «Գեղվա կայան» կոչվող օրվա կարգավորիչ ջրամբար, այնտեղ «դատչիկը» ցույց է տալիս, որ ջրավազանում ջրի պակաս չկա, բայց իրականում՝ ավազանը դատարկ է»,- ասաց մեզ ահազանգած կապանցին։
Ջրի պատասխանատուն ասում է, որ համակարգն ավտոմատացված է, եթե ջրավազանի հաղորդող սարքը՝ «դատչիկը» ցույց է տալիս, որ ջրի պակաս կա, ավտոմատ համակարգով ջուրը հասնում է բնակիչներին։ «Վիոլիա ջուր» ընկերությունում տեղյակ են, սակայն, հարցն այդպես էլ լուծում չի ստանում. «Հիմա այդ սարքի սխալ ցույց տալու պատճառով մենք մնացել ենք առանց ջրի։ Նույնիսկ չգիտեմ՝ պե՞տք է ասել, թե՞ ոչ, բայց աշխատանքից եկել եմ, մտել բաղնիք, մի քանի րոպե հետո ջուրն անջատել են, մնացել եմ օճառով կանգնած։ Այս խնդրի մասին բարձրաձայնում եմ 10 շենքի բնակիչների անունից»։
Բնակիչների մեծ մասը չի պատրաստվում վճարել ջրի դիմաց կուտակված պարտքը, քանի դեռ չի կարգավորվել 24/7 տրամաբանությամբ ջրի մատակարարումը։

Բաց մի թողեք
2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Կոտայքում «Նիսսան»-ը բախվել է ծառերին. կան 4 զոհ, 1 վիրավոր. Լուսանկար
Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ