«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Սերոբ գասպարյանը շուտով մեկ տարի կլինի, որ կալանավորված է:
Ազատամարտիկի պաշտպանները պնդում են, որ կալանքն ապօրինի է, գործը հիմնված է կասկածելի մարդկանց ենթադրությունների վրա, իսկ անընդհատ երկարաձգվող կալանքն առնչություն չունի իրավաբանության հետ:
Սերոբ Գասպարյանը կալանավայրից ուղերձ է հղել հայ հասարակությանը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, համայն հայություն, կրկին անգամ հոգուս ձայնը ուզում եմ լսելի դարձնել ձեզ: Մի՞թե այդքան թուլամորթ ենք կամ անզգամ, մի՞թե փակվել են մեր աչքերը, ականջները կամ բթամիտ ենք դարձել, մի՞թե այդքան հեշտ մոռացանք մեր անցյալը, մեր հազարամյա պատմությունը, մեր հերոսներին, ազգի մեծերին, մի՞թե ուրացանք Նեմիսիսի քաջերին։ Չէ՞ որ նրանք մեզ համար էին պայքարում: Մեր նախնիները և սրբերը մեզ թողեցին ժառանգություն՝ գիր, գրականություն, հայերեն խոսելու և հայ մնալու ժառանգություն: Մեր պատմություն կերտողները մեզ թողեցին սերունդների հայրենիք։ Հավատի համար մարտիրոսվածները երկնքից հետևում են մեզ և սարսափում ու զայրանում, որ այս տեսակ հայրենիքի, հավատի, ընտանիքի նամուս-թասիբի հանդեպ անտարբեր սերունդ է մեծացել: Ամոթ մեզ, որ թույլ ենք տալիս թշնամուն այնքան ամբարտավան լինել, որ գրոհի մեր գիր-գրականությանը, ինքնությանը, դարեր շարունակ մեզ հայ պահող առաքելական սուրբ եկեղեցու վրա։ Եվ այս ամենի համար մեղավոր ենք ես և դու, սա մեր լինել – չլինելու գոյամարտն է։
Գրում եմ ձեզ սրտիս ցավով և հոգուս խորքից, ապօրինի կալանքի մեջ գտնվելով՝ ականջիս և հոգուս մեջ լսում եմ մեր նահատակների ճիչը, գոռում- գոչյունը, հրամանը և խնդրանքը։ Ասում են` արյունը գին ունի և թույլ մի տվեք, որ մեր չապրած կյանքը և արյունը կորցնի իմաստը։ Մի վախեցեք և թույլ մի տվեք թշնամուն խլել ձեզանից ձեր երեխայի կյանքն ու ճակատագիրը, սեփական հայրենիքում ապրելու իրավունքը՝ դուք պարտք եք մեզ և մեր երեխաներին։ Ահա սա է նահատակի հրամանը:
Վեր կաց, պայքարիր հանուն հայրենիքի, հավատի, ընտանիքի, եկեղեցու և հանուն մեր հազարամյա նահատակների։ Ով հոգի, սա պետք է լինի իմ և քո առաքելությունը երկրի վրա: Մի՛ վախեցիր, մի՛ վախեցիր, կրկին անգամ ՝ մի՛ վախեցիր։
Նվիրյալները չեն դավանափոխվում:
Սերոբ Գասպարյան; Սև Հովազ
Բաց մի թողեք
Այս օրերին առավել քան երբևէ ամենակարևոր քայլերից է ․․․ Սիմոն Սարգսյան
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին
Ադրբեջանը չի կարող իրավիճակից օգտվել և գործողություն ծրագրել Սյունիքի ուղղությամբ՝ հիմնավորում չունի