24/06/2025

Ձերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը՝ Ավշարի Գրիգորյանների եղբայրը

Ի պատասխան` հաստատում ենք, որ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով»,- ասացին կոմիտեից: