Մայիսի 27-ին ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը TikTok միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել՝ անդրադառնալով դատարաններին, ասել է.
«Քանի որ մենք դատարան չունենք…. Եթե մենք ունենայինք դատական համակարգ»։ Սարգսյանն անդրադարձել է Հյուսիս-Հարավ մայրուղու թեմային՝ նշելով, որ մի քաղաքացու պատճառով մայրուղու որոշ հատվածի շինաշխատանքները կասեցվել են, դրա սեփականատերը չի ցանկանում հրաժարվել հանրային գերակա շահ ճանաչված իր տարածքից՝ ոչ համարժեք փոխհատուցման պատճառով, իսկ պետության վրա դա բավական թանկ է նստում։ Տարածքի խնդիրը վիճարկվել է դատական կարգով և Նաիրի Սարգսյանը հույս չունի առաջիկայում, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի, ուստի օգտագործել է նշված արտահայտությունները։
Դատարաններին ուղղված նրա արտահայտությունը քննարկման առիթ է դարձել։ Հրապարակը հետաքրքրվեց ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին՝ ինչպես կմեկնաբանեն այս անվստահությունը դատարանների հանդեպ։ Խոսնակը նշեց. «Տեսանյութին առնչվող վերջին դատական նիստը (13․05․2025) հետաձգվել է կողմերի միջնորդությամբ՝ հաշտության գալու հիմքով։ Հետևաբար կոչ եմ անում զերծ մնալ դատարանները թիրախավորելուց և պիտակավորելուց։ Հորդորում եմ նաև չտիրաժավորել դատական համակարգին առնչվող չճշտված, անթույլատրելի բնորոշումներով հրապարակումներ»։
Հիշեցնենք, որ մոտ 3 տարի Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատած Նաիրի Սարգսյանը վերջերս քաղաքացիական ակտիվություն է ցուցաբերում՝ տարբեր սոցիալական, հանրային հարցերի շուրջ, հաճախ է անդրադառնում, օրինակ, քաղաքապետարանի բացթողումներին, փորձելով, իր իսկ բնորոշմամբ՝ տարիներով լուծում չստացած հարցերին լուծում տալ, հիմա էլ փաստորեն դատարանների աշխատանքին է անդրադարձել։
Բաց մի թողեք
Այս օրերին առավել քան երբևէ ամենակարևոր քայլերից է ․․․ Սիմոն Սարգսյան
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին
Ադրբեջանը չի կարող իրավիճակից օգտվել և գործողություն ծրագրել Սյունիքի ուղղությամբ՝ հիմնավորում չունի