Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը «X»-ի միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։
«Իմ պաշտոնավարման ժամկետը, որպես հատուկ պետական ծառայող, մոտենում է ավարտին: Շնորհակալություն նախագահին ոչ արդյուանվետ ծախսերի դեմ պայքարելու հնարավորության համար»,- գրել է Մասկըև հավելել. որ դեպարտամենտի առաքելությունը ավելի է ուժեղանալու:
Խոսքը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է, որը պայքարում է անարդյունավետ ծախսերի դեմ:
Ապրիլի 22-ին ձեռնարկատերն արդեն հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն կրճատել DOGE-ում աշխատելու համար հատկացված ժամանակը և կենտրոնանալ իր Tesla ընկերության վրա։

Բաց մի թողեք
Ինչո՞ւ ԵՄ-ն չի «պատժում» Իսրայելին
Ի՞նչ է սպառնում Համայն Ռուսիո պատրիարքին
Իրանը հակառակորդներին զգուշացնում է՝ հեռացեք մեր սահմաններից