Թշնամին այսօր գիշեր կրկին կրակել է Սյունիքի ուղղությամբ․ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է «շատ» կարևոր գործով՝ ատելության քարոզով, եկեղեցականների հասցեին հայհոյանքներ գրելով, ադրբեջանական ԶՈՒ–ն շարունակում է կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել ՀՀ սուվերեն տարածքը։
Վերջին ամիսները ապացուցում են՝ միայն խաղաղության պայմանագիր ասելով չի, ու մինչ երկրի ղեկավարը այդ պաշտոնին ոչ հարիր բառապաշարով ֆեյսբուքյան ստատուսներ է գրում ու հայհոյում, թշնամին պարապ նստած չի, այլ շարունակում է իր հայատյաց ու հայասպան քաղաքականությունը:
Մշտական կապի մեջ ենք Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ: Խոզնավարի բնակիչը մեզ հետ զրույցում հավաստիացրեց՝ մարտի 22-ից սկսած Խոզնավար, Խնածախ, Արավուս և Տեղ բնակավայրերում հանգիստ չկա․ «Ամեն օր էլ կրակում են, բնակելի տան սանհանգույցը, որը նշում են, թե այսօր են կրակել, այդպես չի։ Երեկ են կրակել, ուղակի այսօր է տան տերը հայտնաբերել, փամփուշտը գտել։ Իսկ եղջերավոր կենդանին՝ ոչխարը նույն տան բնակչինն է։ Իր տունը գտնվում է գյուղի կենտրոնում»։
Վերջինիս խոսքով, մի քանի օր է, ուշ գիշերն էին կրակում, բայց այսօր կրակել են ժամը 22:00-ից սկսած․ «Մարդկանց ուղեղները թափել է ուղղակի, արդեն չգիտես՝ ի՞նչ ասես։ Այս վիճակն արդեն այսքան ժամանակ է կա, գյուղից գնալը լուծում չի։ Կարո՞ղ է մենք մի բան չենք հասկանում, չե՞նք հասկանում խաղաղությունն ինչ է, կարո՞ղ է սա է Փաշինյանի խաղաղությունը, որ ամեն օր կրակում են»։
ՀՀ պաշտպանության նախարարությունն հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Բաց մի թողեք
Անկարայում ոճրագործ Թալիաթ փաշային նվիրված հուշատախտակ է բացվել․ Լուսանկար
Անհայտ անձինք Մոսկվայի երկաթուղային կայարանում առևանգել են մի հայ տղամարդու․ ո՞րն է պատճառը․ Լուսանկար
Խնածախում Ալիևի կրակոցների արդյունքում էլի ոչխար է սատկել