Հունիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ քաղաքապետարանին կից շենքում, բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը։
Պատվո հյուպատոսն ազգությամբ հայ Կարմեն Ափունցն է:
Հյուպատոսության բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Լիոն քաղաքի պատվիրակությունը, դիվանագետներ և այլք:
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին հայտարարել էր դեռևս 2023-ին արտգործնախարարի մակարդակով։
Ֆրանսիայի կողմից Գորիսի ընտրությունը կապված է քաղաքի վաղեմի մշակութային կապերի հետ ֆրանկոֆոն աշխարհի հետ։
Համարվելով Հայաստանի ամենաֆրանսախոս քաղաքներից մեկը՝ Գորիսում 2006-ից գործում է ֆրանսիական մշակութային կենտրոն։ Կենտրոնը ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանում ֆրանսիական լեզվի և մշակույթի տարածման գործում, այդ թվում՝ տեղի դպրոցականների համար ֆրանսերենի դասավանդմանը աջակցելու գործում։
Բաց մի թողեք
Մաhացու վրաերթ, «Opel»-ն Արտաշատում վրաերթի է ենթարկել հետիոտնի
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով. հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևներ կտեղան
ԱԺ-ն Հայկ Սարգսյանի գլխավորությամբ դեմ քվեարկեց վերջինիս նախագծին