Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ:
Այսօր երկու ուշագրավ հրաժարական տեղի ունեցավ պետական ապարատում։ Նախ Նիկոլ Փաշինյանի հորդորով կամ պահանջով հրաժարականի դիմում գրեց և պաշտոնից հեռացավ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ապա իր հրաժարականի, ինչպես նաև քաղաքական և կուսակցական գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
Արամ Ղազարյանը մինչ այդ եղել է նաև Լոռու մարզի ոստիկանապետը, և 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, ծառայելով նախորդ իշխանություններին, աչքի է ընկել Վանաձորում ցուցարարների դեմ ուժ կիրառելով և նրանց թուրքերի հետ համեմատելով։ Իսկ արդեն հեղափոխությունից հետո նա շարունակել է պաշտոնավարել՝ նշանակվելով տարբեր պաշտոնների, այդ թվում՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, իսկ 2024թ. հունվարի 18-ից՝ Լոռու մարզպետ։
Այսքանով, սակայն, Արամ Ղազարյանը, մեր տեղեկություններով, 2021 թվականի նոյեմբերի 11-ին կրակոցներից սպանված Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի հորեղբոր որդին է։ Իր ազգականի սպանության պահին Ղազարյանը աշխատում էր ոստիկանությունում՝ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։ Շուտով Տույի զարմիկը կդառնա արդեն ՀՀ ոստիկանապետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
Պայքարում ենք քրեական ենթամշակույթի դեմ՝ անշեղորեն ․․․
Բաց մի թողեք
Բնակարաններ, ավտոմեքենաներ, հանգստի համար՝ միլիոնավոր դրամներ. Լևոն և Սիրուշո Քոչարյանների հայտարարագիրը
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն