Հունիսի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։
Ժամը 20:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։
Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։

Բաց մի թողեք
Օսիպյանի կալանքը կվերացվի
Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել
Խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ են սպասվում