17/06/2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Տիգրան Մ.-ն է: