Համաձայն միջազգային բորսայական տվյալների, այս տարվա մայիս ամսին ներդրողների համար ամենից եկամտաբեր ապրանքները կակաոյի հատիկներն ու պլատինն են։
Այսպես, կակաոն, որը օգտագործվում է շոկոլադի արտադրության մեջ, մեկ ամսվա ընթացքում թանկացել է 11 տոկոսով։ 8 տոկոսով թանկացել է նարնջի հյութը, 2,9 տոկոսով՝ բրինձը։
Մետաղների մասով, առավել վստահ գնաճ արձանագրել է պլատինը՝ 9,2 տոկոս։ Անագը եւս թանկացել է՝ 5,2 տոկոսով, պղինձը՝ 3,1 տոկոսով։ Ոսկու գնաճը եղել է ավելի դանդաղ եւ կազմել է 2,9 տոկոս։
Էներգետիկայի ոլորտում՝ ածուխը թանկացել է 8,2 տոկոսով։ Գազը Եվրոպայում թանկացել է 5,5 տոկոսով, ուրանը՝ 5,4 տոկոսով։ Իսկ ահա սուրճն էժանացել է՝ Ռոբուստա տեսակի սուրճն էժանացել է13,2 տոկոսով, արաբիկա տեսակինը՝ 11 տոկոսով։ 9,2 տոկոսով էժանացել է լիթիումը, ինչը եւս զգալի է։


Բաց մի թողեք
Հրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ
Եվրոպային սպառնում է ԱՄՆ-ի «վնասակար սննդի» ուղին. զգուշացնում է ամերիկացի փորձագետը
Պարտքի սպասարկման աճող ծախսերը և խարդախությունները ԵՄ բյուջեն վերածում են «ճնշման կաթսայի»