Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Հունիսի 5-ին՝ երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչներ վեց տղամարդիկ:
Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն:
Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի երկու ատրճանակ՝ լիցքավորված հնգական փամփուշտներով, և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են
Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի դեմ վերաքննիչ բողոքը
Ձերբակալվել է Սամվել Դարբինյանը, նաև՝ եղբայրը. ՔԿ-ն հայտնել է նրանց ձերբակալության պատճառները