Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում տղամարդը հարձակվել է իր նախկին կնոջ տան վրա և ծեծի է ենթարկում նրան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 39-ամյա Աշոտ Ա․-ն եկել է նախկին կնոջ տուն, վիճաբանության ժամանակ հրել է վերջինիս և իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոց արձակել նրա ուղղությամբ, որից հետո հնչեցրել է սպառնալիքներ և բազմաթիվ անգամ բռունցքով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ևս երկու անգամ կրակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով նաև ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Աշոտ Ա․-ին հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Փաշինյանի դեմ բողոքը նույնիսկ վարույթ չընդունեցին
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը. Լուսանկար