Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Պրիշտինայում ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի թիմի հետ և պարտվեց 2:5 հաշվով։
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացվեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո։ Ինքնագոլ գրանցվեց Կոսովոյի հավաքականի եւ իտալական «Լուգանոյի» դարպասապահ Ամիր Սաիպիի անվան դիմաց։
23-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի պաշտպան Լումբարդ Դելովան։
29-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
61-րդ րոպեին Հայաստանի չեմպիոն «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, եւ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց իտալական «Կոմոյի» պաշտպան Մերգիմ Վոյվոդան՝ հավասարեցնելով հաշիվը։
71-րդ րոպեին Կոսովոյի հաղթական գոլը խփեց ռումինական «Կլուժի» կիսապաշտպան Լինդոն Էմերլահուն։
90-րդ րոպեին դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց չեխական «Սպարտայի» հարձակվող Ալբիոն Ռահմանին։ Ավելացված երրորդ րոպեին նա նաեւ դուբլ ձեւակերպեց։


Բաց մի թողեք
Մարտունու տարածաշրջանում 20 հազար ընտող իրավունք չի ունեցել այս ընտրություններին մասնակցել. Գեղամ Մանուկյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Ով է ՀՀ անցած ադրբեջանցին. ինչ է սպասվում նրան