09/06/2025

Բագրատ Սրբազանը գիրք է գրել, շնորհանդեսն այսօր է՝ Գյումրիում․ Լուսանկար

«Սիրելի՛ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ,

Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 18:00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (Գայի փող., 1 շենք) տեղի կունենա Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը»։

Այս մասին տեղեկացնում  է տելեգրամյան Սրբազան պայքար էջը։

«Ի՞նչ պետք է անի Հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի և ազգային ինստիտուտների բարելավման համար:

Ինչպե՞ս պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը։

Գիրք–ուղեցույց` Հայաստանի շուրջ ծանրացած մարտահրավերներին դիմակայելու, ավելի ամուր և հոգևոր արժեհամակարգով Հայաստան կառուցելու մասին:

Մուտքն ազատ է»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Բագրատ Սրբազանը գիրք է գրել