Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ն մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Մայր Աթոռից հայտնել են, որ նա հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնել է պնդումը, որ Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Ըստ նրա՝ սա փաստ է, և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։
Վարչապետը նկատել է՝ համաձայն Հայ առաքելական եկեղեցու Կանոնագրքի՝ Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել կաթողիկոս. Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
«Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, որ խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում