Հունիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցում քաղաքացուն ծեծի են ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Հակոբյանը հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում Խանջյան փողոցում քայլելիս իրեն հրել է և վայր է գցել, պատճառելով ֆիզիկական ցավ, հնարավոր է ապտակած էլ լինեն, սակայն վստահ չէ և հրաժարվել է բժշկական օգնությունից
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հակոբյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։


Բաց մի թողեք
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. Տեսանյութ
Նարեկ և Սամվել Կարապետյանների բնակարաններում ոչինչ չեն հայտնաբերել
Մահացած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին