Հունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը:
ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ քննական առաջին օրը հանրապետությունում «Քիմիա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 1174 դիմորդ (495-ը՝ Երեւանում), «Ռուսաց լեզու» առարկայից՝ 309 դիմորդ (78-ը՝ Երեւանում): «Քիմիա» եւ «Ռուսաց լեզու» առարկաների համար Երեւանում ու մարզերում գործում է 16 քննական կենտրոն. 11-ը՝ մարզերում, 5-ը՝ Երեւանում։
Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլում, ընդհանուր առմամբ, գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երեւանում, 29-ը՝ մարզերում։
Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15 հազար 970 դիմորդ: Այս թիվը ներառում է նաեւ շուրջ 3 հազար ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։

Բաց մի թողեք
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխային դպրոց ընդունելու համար. ինչ է սահմանում կարգը 2026 թվականի փոփոխություններից հետո
Դիմորդները ստիպված իրենց չնախընտրած մասնագիտությամբ են սովորելու, որ հետո այդ ոլորտում չաշխատեն
Հեղինակավոր համալսարանը կասկածվում է ուսանողների հանդեպ խտրական վերաբերմունք դրսեւորելու մեջ. Լուսանկար