Իրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի:
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Պատրաստ ենք կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի պայմաններ, որոնք սահմանափակում են Իրանի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքները։ Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել: Սակայն, եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին իր օրինական իրավունքներից՝ խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, ապա մենք պատրաստ չենք նման համաձայնագրի»,- ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:


Բաց մի թողեք
Քեյշա Լենս Բոթոմսը դարձել է ԱՄՆ-ում նահանգապետ ընտրված առաջին սևամորթ կինը. Լուսանկար
Դեմոկրատները հաղթանակ են տարել ԱՄՆ միջանկյալ ընտրություններում՝ վերահսկողություն հաստատելով Կոնգրեսի երկու պալատներում
«Ձեր երեխաներին ասեք, որ վատ մարդիկ պարտվեցին»․ մահմեդական նորընտիր սենատորը դիմել է նաև Թրամփին. Լուսանկար