Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում:
Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են նաև ավետարանիչները: Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն: Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված:
Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:



Բաց մի թողեք
«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել» … չորս ամիս անց. Լուսանկարներ
Հայաստանին են մոտենում սառը օդային հոսանքներ. կցրտի 8-10 աստիճանով, սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան
Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի. Լուսանկար