Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցները հակահայկական բնույթի էժանագին ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իրանահայերը և ՀԱԵ Իրանի կառույցները, իբր, լրտեսական տեղեկատվություն են փոխանցում Իսրայելին։
Պարզ է, որ այս ստահոդ գրվածքները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի բոլոր պատերազմներում անձնազոհաբար իրենց ծննդավայրի համար մարտնչած իրանահայության՝ Իրանի պետության և ժողովրդի կողմից դրական ընկալման վրա։
Նպատակը մեկն է՝ պանթյուրքական ակտիվիստների միջոցով տեղափոխել ապատեղեկատվությունը պարսկալեզու սոցցանցային տիրույթ՝ հուսալով, որ այն կազդի իրանցիների հասարակական տրամադրությունների վրա։
Իրանագետ Վարդան Ոսկանյան


Բաց մի թողեք
«Իրական Հայաստան»-ը ապաքաղաքական գաղափարախոսություն է
Հայաստանը աշխարհում չունի ոչ մի դաշնակից
Չզոհվածների դիկտատուրայի սաստկացումն անցել է արտագնա աշխատանքի մեկնածներին ձայնի իրավունքից զրկելուն․ Իշխանյան