22/06/2025

«Մի քայլ առաջ մտածելու» անհրաժեշտությունը բացակայում է ընդդիմության մոտ. Սուրենյանց

ՀՅԴ-ն և «Սրբազան պայքարը» երեկ հայտարարել են իրենց կողմնակիցների շրջանում զանգվածային ձերբակալությունների, խուզարկությունների, Ներքին գործերի նախարարությունը՝ ձեռնարկված կանխարգելիչ-բացատրական աշխատանքների մասին։

Ձերբակալությունների լուրերից հետո իրավապահներն առանց հստակեցնելու հայտնել են, թե ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։

Ի դեպ, երեկ առավոտից մեծ թվով ոստիկաններ ուժեղացված հսկողություն են իրականացրել կառավարության շենքի ու կառավարական ամառանոցների հատվածում։

Սա հենց այն իրավիճակի լոկալ դրսևորումն է, որը վերջին օրերին ես համարում եմ Նիկոլ Փաշինյանի փորձ՝ երկրում հաստատել տոտալիտար կառավարում:

Փաշինյանը ձգտում է երկրում հաստատել մի ռեժիմ, որն, ըստ էության, բացառում է քաղաքական, հանրային բազմազանությունը:

Միայն այդ ճանապարհով նա կարող է 2026-ի ընտրություններում ապահովել իր իշխանության վերարտադրությունը:

Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության պահպանման միակ ձևն այն է, որ ընտրությունները դառնան ձևական միջոցառում:

Փաշինյանը գիտակցում է նաև, որ իր ագրեսիվ քայլերը կարող են ծնել հակազդեցություն ընդդիմության և հասարակության կողմից, ինչի պատճառով էլ «կանխարգելիչ-բացատրական աշխատանքների» անհրաժեշտություն է առաջանում:

«Մի քայլ առաջ մտածելու» անհրաժեշտությունը բացակայում է ընդդիմության մոտ, քանի որ լուծված չեն քաղաքական ծրագրի և առաջնորդության հարցերը:

May be an image of ambulance, trolley, van and text