Հունիսի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:51-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 29-ին, ժամը 21։51-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Բաց մի թողեք
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները