Աշխարհը այս տասը օրվա ընթացքում իմացավ, որ
1. ՀՀ վարչապետը պատրաստ է ցույց տալ իր սեռական օրգանները Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին:
2. Քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն հռչակած երկրի իշխանությունները պղծեցին այդ հռչակի խորհրդանիշ հոգևոր կենտրոնը:
3. Հայաստանում խոսքի կամ կարծիք արտահայտելու ազատության համար կարող ես ենթարկվել քաղաքական հետապնդման:
4. Հայաստանում կարող են հասահմանադրական և անօրինական կերպով խլել մասնավոր սեփականությունը:
5. Հայաստանը օտարերկրյա կապիտալի և ներդրումների համար վտանգավոր երկիր է, որովհետև իշխանությունը կարող է ռեկետ անել, իսկ արդարադատությունը չի աշխատում:
6. Հայաստանը իրավունքի և օրենքի երկիր չէ այլևս, որովհետև իրավական համակարգը աշխատում է քաղաքական պատվերով:
7. Հայաստանում ամեն պատի տակ ահաբեկչության ծրագրեր են գրվում և իրականացվում, որը մեծ հարված էր առանց այդ էլ թոփալ վիճակում գտնվող զբոսաշրջային ոլորտին:
8. Հայաստանում վարչապետի որոշմամբ կարող են սահմանվել հայհոյանք տալու և չտալու օրեր:
9. Հայաստանում ապօրինի տեսագրում և ձայնագրում են մասնավոր և անձնական կյանքը և այդ առումով ոչ մեկը պաշտպանված չէ ունենալու այդ կյանքը:
10. Հայաստանում կարող են հեղաշրջման պլան գցել գրպանդ ու քեզ ձերբակալել (երանի տաս, որ իսկական պլան գոնե գցեին, կարող է ավելի հեշտ պրծնես):
Իսկ այս ընթացքում Ադրբեջանը մի քանի քայլ առաջ անցավ «Արևմտյան Ադրբեջան»-ի դիվանագիտական հաջողություններով:
Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն